Ստեֆանո Պիոլին հեռացավ Միլանից․ պաշտոնական
«Միլանը» հայտարարել է Ստեֆանո Պիոլիի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։
Ակումբը խզել է մասնագետի հետ պայմանագիրը, որն ուժի մեջ էր մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Պիոլին գլխավորել է «Միլանը» 2019 թվականի հոկտեմբերից։ 2021/22 մրցաշրջանում նրա գլխավորությամբ թիմը հաղթել է Իտալիայի առաջնությունը, փոխանցում է ArmSport-ը։