ՄԻՊ Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է (լուսանկարներ)
Մայիսի 23-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ։ Պաշտպանին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:
Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի հետ, քննարկել քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու մեթոդաբանությունը, ինչպես նաև պետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետությունը քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը լուծելու տեսանկյունից։
Պաշտպանը հատուկ ընդգծել է ստորաբաժանման շենքային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքների իրականացման, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման անհրաժեշտությունը։
Խորհրդակցության շրջանակում քննարկվել են աշխատանքային մեթոդաբանությանը վերաբերելի մի շարք հարցեր, տրվել են հանձնարարականներ։