Միլա Յոլովիչը դարձել է 38 տարեկան
Հայտնի դերասանուհի, մոդել, L'Oréal Paris ընկերության պաշտոնական դեմք Միլա Յոլովիչը դարձել է 38 տարեկան: Այս մասին հայտնում է Paparazzi կայքը:
Միլան լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, թե ինչպես է 38 տարեկանում պահպանում իր գեղեցկությունը:
«Ես նախըտրում եմ առողջ սնունդ: Հիմնականում օգտագործում եմ թարմ միրգ և բանջարեղեն: Իսկ հանգստյան օրերին մեկ-մեկ ուտում եմ այն, ինչ ցանկանում է սիրտս: Ես փորձում եմ լինել լավ օրինակ իմ դստեր համար և սովորեցնել նրան, թե ինչպես սնունդից ստանալ էներգիա, այլ ոչ թե տոննաներով շաքարավազ և ոչ առողջ սնունդ օգտագործել»,-կիսվել է Միլա Յոլովիչը: