Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Նոր Կալեդոնիայում մայիսի 18-ին անկարգությունների հետևանքով մեկ մարդ է մահացել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին գրում է «BFMTV» հեռուստաալիքը: Անկարգությունների սկզբից ի վեր զոհվածների ընդհանուր թիվը հասել է վեցի:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մայիսի 18-ին զոհվածը տղամարդ է: Նա զոհվել է կղզու հյուսիսային մասի քաղաքներից մեկում փոխհրաձգության ժամանակ:
Նշվում է նաև, որ վիրավորվել է երկու մարդ։ Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց։