Տիգրան Ավինյանն այցելել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն
Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն, որտեղ ամփոփված են հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները:
Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: