Հունգարիայի ազգային թատրոնում ցուցադրվել է «Ազնավուր-100» ներկայացումը
![](/timthumb.php?src=disc/09-06-24/9b2bd26dfac017b855464072d72c834c.jpg&w=450)
Հունիսի 8-ին Հունգարիայի ազգային թատրոնում ցուցադրվել է Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին նվիրված «Ազնավուր-100» ներկայացումը։ Այդ մասին ասված է Հունգարիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում։
«Միջոցառմանը ներկա էին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հունգարիայի խորհրդարանի պատգամավորներ, Հունգարիայի հասարակական-մշակութային գործիչներ, հունգարահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ազնավուրի կյանքին և գործունեությանը նվիրված ներկայացման մեջ Ազնավուրի դերը խաղում էր հունգարացի հայտնի դերասան Լասլո Բայը, Էդիթ Պիաֆի դերը` Օլգա Կովաչը, իսկ մանուկ տարիներին Ազնավուրի դերը` հունգարահայ դերասան Դանիել Լուկաչը»,- նշված է գրառման մեջ։