Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը 53 մլն դոլար կաշառք է վերցրել
Թուրք երկու նախարարների մեղադարնք է առաջադրվել 110 միլին թուրքական լիրա (53 ՄԼՆ դոլար) կաշառք ստանալու համար: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az՝ հղում անելով Zaman թերթին:
Ըստ Թուրքիայի գլխավոր դատախազության հայցի, ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բախիշը կաշառք է ստացել Ռզա Զերաբբա գործարարից: Բախիշուն մեղադրանք են ներկայացրել 3 մլն թուրքական լիրա (1,5 մլն դոլար) կաշառք ստանալու համար:
Համաձայն մեկ այլ հայցի Զերաբան անօրինական ճանապարհով Գանայից Թուրքիա է բերել 1,5 տոննա ոսկի՝ «Հալգ Բանկ»-ի օգնությամբ:
Հայցի մեջ նաև նշվում է Թուրքիայի էկոնոմիակայի նախարար Զաֆեր Չաղլայանի անունը, ով նպաստել է Ռզա Զերաբբայի և «Հալգ Բանկ»-ի գործադիր տնօրեն Սուլեյման Ասլանի միջև այդ գործարքի կատարմանը: