Գիտնականները ստեղծել են էլեկտրաէներգիա արտադրող և կուտակող ֆուտբոլի գնդակ
Գիտնականները ստեղծել են ֆուտբոլի գնդակ, որը հարվածների ժամանակ արտադրում և կուտակում է էլեկտրաէներգիա։ Գնդակի ներսում տեղադրված է մագնիս։ Հարվածների ժամանակ մագնիսը շարժվում է առաջացնելով էլեկտրական հոսանք, որն էլ կուտակվում է գնդակի ներսում տեղադրված կոնդենսատորի միջոցով։
Այդպիսի գնդակով 15 րոպե խաղալու ընթացում կարելի է կուտակել այնքան էներգիա, որի շնորհիվ հնարավոր է լիցքավորել բջջային հեռախոս կամ միացնել թույլ հզորությամբ էլեկտրական լամպ։ Նախատեսվում է նման գնդակները վաճառել առավել աղքատ երկրներում: