Վալերիան դարձել է ամենահայտնի աստղը համացանցում
Երգչուհի Վալերիան մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում: Հատկապես նրա մասին սկսեցին ակտիվ հետաքրքրվել, երբ նրա մեծ աղջիկը սկսեց աշխատել հեռուստատեսությունում, իսկ տղան տվեց առաջին մենահամերգը: Ի տարբերություն իր շատ կոլեգաների' նա երբեք չի թաքցրել իր անձնական կյանքն ու պատմել դրա մասին: Նա մշտապես իր բլոգում կիսվել է իր երկրպագուների հետ իր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Սոցիալական ցանցերում ակտիվ կերպով շփումը նրան մեծ հայտնություն է բերել:
Վալերիան դարձել է համացանցում ամենաակտիվ աստղը: Նա կարողացել է զբաղեցնել պատվավոր 1-ին հորիզոնականը' 1,5 միլիոն դիտումով: 2-րդ հորիզոնականը բաժին է հասել Ստաս Միխայլովին' 1,1 միլիոն դիտումով: 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Գրիգորի Լեպսը 1,06 միլիոն դիտումով:
Լավագույն հնգյակում նաև տեղ են գրել Պրիմադոննան և Նյուշան: Առավել քիչ հայտնուփթյուն ունեցողների շարքերը համալրել են' Դիմա Բիլանը, Սոբչակը, Սերգեյ Լազարևը: