Բեյոնսեի նոր ալբոմը հիացրել է Լեդի Գագային և Քեթի Փերիին
Օրերս՝ կեսգիշերին, Բեյոնսեն շատ անսպասելի հրապարակել է իր նոր՝ 5-րդ ալբոմը` Beyoncé անվամբ: Այն ներառում է 14 երգ և 17 տեսահոլովակ: Ալբոմը հնարավոր կլինի ձեռք բերել 15 դոլար, 99 ցենտով:
Բեյոնսեին օգնել են Ջեյ Զին, Ջասթին Թիմբերլեյքը, Ֆրանկ Օուշին և այլոք:
Առաջին երեք ժամերին վաճառվել է 80 հազար օրինակ:
Forbes ամսագիրն արդեն հայտնել է, որ այս սկավառակը կարող է Բեյոնսեի կարիերայում կոմերցիոն առումով ամենահաջողվածը լինել:
Բեյոնսեի գործընկերներն արդեն հասցրել են գնահատել երգչուհու ալբոմը: Քեթի Փերին իր միկրոբլոգում գրել է. «Այսօր չենք խոսելու որևէ այլ բանի մասին, բացի Բեյոնսեից: Շնորհակալություն Բեյոնսե»:
Լեդի Գագան ևս ժամանակ է գտել անդրադառնալու Բեյոնսեի ձայնասկավառակին:
«Ողջույն, Սիրելի Beyoncé, մենք կարոտել էինք քեզ»