Դավութօղլուի այցի մեկնարկը և թուրքական մամուլի արձագանքը
Թուրքական թե առաջատար թե հետնապահ լրատվական կայքերը բավական ակտիվորեն լուսաբանում են արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի' Հայաստան կատարած այցը: Նշյալ թեմայով հրապարակումներում առաջին պլան են մղված բողոքի ակցիաների մասին հիշատակումները: Լուսաբանման հիմնական շեշտը դրված է «Դավութօղլուին Երևանում բողոքի ակցիայով դիմավորեցին» մտքի վրա: Նման բովանդակություն ունեցող լուրերը հագեցած են լուսանկարներով և բողոքի ակցիաների տեսանյութերով: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Կարելի է փաստել, որ թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում դեռ ոչ այնքան արտգործնախարար բուն «ՍԾՏՀ»-ի նիստն է, որքան Դավութօղլուի դեմ կազմակերպված բողոքի միջոցառումները: Այդ թեմայով լրահոսն այնքան առատ է, որ տպավորություն է, թե դա ստվերել է բուն այցին առնչբող մյուս դետալները: