Գիտնականները պարզել են, թե ինչպես կարող են 60-ն անց մարդիկ երկու տարով երիտասարդացնել իրենց ուղեղը
Ամենօրյա մուլտիվիտամին ընդունելը կարող է դանդաղեցնել ուղեղի ծերացումը մոտ երկու տարով: Դա ցույց է տվել COSMOS-ի հետազոտությունը, որը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition (AJCN) ամսագրում։
Փորձին մասնակցել է 60 տարեկանից ավելի հինգ հազար մարդ, ովքեր ընդունել են կակաոյի էքստրակտով սննդային հավելումներ, 30 բաղադրությամբ մուլտիվիտամին կամ պլացեբո: 573 հոգուց բաղկացած խմբի առանձին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամենօրյա մուլտիվիտամին ընդունելը կապված է մտածողության և էպիզոդիկ հիշողության բարելավման հետ՝ սեփական կյանքի դրվագները և դրանց մանրամասները` վայրը, ժամանակը, ներգրավված մարդկանց և այլն հիշելու կարողությունը: Նրանց ճանաչողական տարիքը միջինը երկու տարով փոքր էր, քան պլացեբո ընդունողներինը:
Հեղինակները նշել են, որ իրենք չեն ուսումնասիրել՝ արդյոք առողջ ապրելակերպը կարող է նույն ազդեցությունն ունենալ: Ամեն դեպքում, տարեց մարդկանց խորհուրդ է տրվում ունենալ բազմազան սննդակարգ, սոցիալական և ֆիզիկական ակտիվություն, լուծել մտավոր դժվարություններ: Եթե մարդը զգում է, որ իր սննդակարգից չի ստանում անհրաժեշտ սննդանյութերը, մուլտիվիտամինը կարող է օգտակար լինել, փոխանցում է Shantnews-ը։