Ռոնալդուն ցուցադրել է իր նոր Ferrari Purosangue-ը
Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն թանկարժեք և հազվագյուտ մեքենաների իր տպավորիչ հավաքածուն թարմացրել է բոլորովին նոր Ferrari Purosangue-ով:
Պորտուգալացի աստղը Instagram-ում հրապարակում է կատարել՝ սոցիալական մեդիայի հարթակում իր 617 միլիոն հետևորդներին ներկայացնելով իտալական սպորտային մեքենան: Լուսանկարում Ռոնալդուն կանգնած է իր մուգ կապույտ Purosangue-ի կողքին։
V12 շարժիչով չորսդռնանի Ferrari-ի մեկնարկային գինը կազմում է մոտ 400,000 դոլար: Այնուամենայնիվ, վերջնական գինը հեշտությամբ կարող է հատել կես միլիոն դոլարի սահմանագիծը՝ հաշվի առնելով, որ գնորդի համար ամենայան հավանականությամբ հավելյալ գործառույթներ և հատկանիշներ են ավելացվել:
Չնայած իր թանկ գնին, Purosangue-ը հեռու է Ռոնալդուի մեքենաների մեծ հավաքածուի ամենաթանկարժեք մեքենան լինելուց: 38-ամյա մարզիկին պատկանող ամենաթանկ մեքենան սահմանափակ թվով թողարկված Bugatti հիպերքարն է։ Centodieci կոչվող հիպերքարը, որը հիմնված է Chiron-ի վրա, արտադրվել է ընդամենը տասը օրինակով, որոնցից յուրաքանչյուրի գինը 8,88 միլիոն դոլար է: Ռոնալդուն բազմիցս խոստովանել է, որ Bugatti-ն իր սիրելի ավտոարտադրողն է, փոխանցում է Tert.am-ը։