Բժիշկը խոլեստերինն առանց դեղահաբերի իջեցնելու միջոց է նշել
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն ասել է, որ ծովային ձուկ ուտելը նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը։ Նա «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդաշարում խոլեստերինն առանց հաբերի իջեցնելու միջոց է նշել։
«Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուները, որոնք առկա են ծովային ձկներում, իրականում նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը և բարձրացնում լավ խոլեստերինի մակարդակը»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ բացատրել է բժիշկը՝ խոսելով ծովային ձկների օգտակարության մասին։
Բժիշկը արտադրանքն օգտակար է անվանել բոլոր առումներով։ Նա նաև ընդգծել է, որ ձուկը միջերկրածովյան սննդակարգի հիմքն է։ Սնուցման այս տեսակը, ընդգծել է Մյասնիկովը, օգտակար է առողջության համար։