Վալերի Մելաձեն ընտանեկան ողբերգության պատճառով չեղարկել է համերգները Ղազախստանում
Վալերի Մելաձեի համերգները Ղազախստանում հունվարից փետրվար հետաձգվել են արտիստի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով, ինչի մասին երաժիշտը խոսել է շոուի կազմակերպիչների սոցցանցի էջում հրապարակված կոչում։
«Ինձ ամենամոտ մարդկանցից մեկի մահվան պատճառով ես ստիպված եմ Ալմաթիում համերգները տեղափոխել փետրվար: Հուսով եմ ըմբռնումով կմոտենաք»,- Tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է Մելաձեն:
Ըստ լրատվամիջոցների՝ 91 տարեկանում մահացել է երաժշտի հայրը՝ Շոթա Մելաձեն։