«Եվրոստատ»-ը նշել է ԵՄ-ի «ամենաերջանիկ» և «ամենադժբախտ» երկրները
ԵՄ վիճակագրական գործակալության («Եվրոստատ») հետազոտության արդյունքները փաստում են, որ Ավստրիան 27 անդամ ունեցող Եվրամիության ամենաերջանիկ երկիրն է, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է independent.co.uk-ը:
Ավստրիան առավելագույն 10-ից ընդհանուր 7,9 միավոր է հավաքել «Եվրոստատ»-ի՝ «Կյանքի որակի ցուցանիշներ» ամենամյա հրապարակման մեջ, որը հիմնված է անդամ երկրներում անցկացված հարցումների վրա:
Լեհաստանը, Ֆինլանդիան և Ռումինիան 10-ից 7,7 միավորով միասին կիսել են երկրորդ տեղը, մինչդեռ ամենադժբախտ երկիրն է Բուլղարիան: Այն միակ երկիրն է, որը վեցից պակաս (5,6) միավոր է հավաքել ընդհանուր հաշվարկում։ Նրան նախորդել է Գերմանիան՝ 6,5 միավորով։
Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիան՝ ԵՄ-ի երեք խոշորագույն տնտեսությունները,հավաքել են միջին 7,1 միավոր:
Ըստ «Եվրոստատ»-ի՝ այնպիսի գործոններ, ինչպիսիք են կրթության մակարդակը, ընտանիքը և ֆինանսական կայունությունը, ազդել են հարցման մասնակիցների՝ կյանքից ընդհանուր բավարարվածության վրա: