Բարսելոնայի պաշտպան Մարկոս Ալոնսոն կհեռանա թիմից
«Բարսելոնայի» պաշտպան Մարկոս Ալոնսոն ցանկանում է 2024 թվականի ամռանը հեռանալ կատալոնական թիմից։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրը գրում է, որ Ալոնսոն ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։ Ամենայն հավանականությամբ, ամռանը ֆուտբոլիստը կփոխի ակումբը։
Այս մրցաշրջանում Ալոնսոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 7 հանդիպում՝ չխփելով ոչ մի գոլ։
Ալոնսոն «Բարսելոնա» է տեղափոխվել «Չելսիից» 2022 թվականին, փոխանցում է ArmSport-ը։