Բժիշկը թվարկել է այն մթերքները, որոնք վնասում են լյարդը
Յուղոտ միսը, քաղցրավենիքը և ալյուրով պատրաստված մթերքները կարող են վատթարացնել լյարդի աշխատանքը: Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է գաստրոէնտերոլոգ Վալերիա Լոմովան։
«Կենդանական ճարպերի բարձր պարունակությամբ մթերքները նույնպես համարվում են վնասակար լյարդի համար: Պահածոների և վերամշակված մթերքների օգտագործումը նույնպես կարող է բացասաբար ազդել», – ընդգծել է նա:
Բժիշկն ընդգծել է, որ նույնիսկ մրգերը կարող են վնասել լյարդի բջիջներին, ուստի կարևոր է վերահսկել դրանց օգտագործումը կամ «նախապատվությունը տալ ոչ քաղցր հատապտուղներին»։
Մասնագետը նաև հավելեց, որ ալկոհոլը կարող է հանգեցնել լյարդի ֆիբրոզի և ցիռոզի։
Բացի դրանից, Լոմովան նշել է, որ գազավորված ըմպելիքների, քաղցր հյութերի և աղանդերի չափից ավելի օգտագործումը պետք է սահմանափակվի, քանի որ դրանցում պարունակվող շաքարը կարող է առաջացնել «լյարդի ճարպային հիվանդության» ձևավորում, փոխանցում է Shantnews-ը։