Որ դեպքերում է կիտրոնը վնասակար առողջության համար
Կիտրոնն ամենաառողջարար մրգերից մեկն է, որը հարուստ է մի շարք կարևոր տարրերով, սակայն անգամ այս միրգը որոշ դեպքերում հակացուցված է, քանի որ կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:
Այս տարածված ցիտրուսային միրգն ամրապնդում է իմունային համակարգը՝ օգնելով պայքարել վիրուսների ու վարակների դեմ: Այն հարուստ է վիտամին C-ով, որն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը, տարրալուծում է ճարպերն ու կանխում երիկամներում քարերի առաջացումը: Այս միրգը նպաստում է մարմնի զանգվածի նվազեցմանը և կանխում է սակավարյունությունը (անեմիա):
Բացի այդ, կիտրոնի մեջ պարունակվում են տարրեր, որոնք նվազեցնում են օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հավանականությունը, իսկ մեծ քանակությամբ մանրաթելերի շնորհիվ այն դրական ազդեցություն է ունենում մարսողական համակարգի աշխատանքի վրա, սակայն միևնույն ժամանակ այս միրգը կարող է և վնասակար լինել օրգանիզմի համար:
Կիտրոնը հարուստ է կիտրոնաթթվով, որը բավական «ագրեսիվ» օրգանական միացություն է և կարող է քայքայել ատամների էմալը: Բացի այդ, այս մրգի հյութը բացասաբար է անդրադառնում ձեռքեր մաշկի վրա՝ դառնալով չորացման պատճառ:
Սակայն կիտրոնն առանձնահատուկ վտանգավոր է ստամոքսի խոցի, գաստրիտի և ենթաստամոքսայի գեղձի բորբոքման դեպքում, ուստի նշված հիվանդություններից անգամ մեկի ախտորոշման դեպքում այս ցիտրուսային մրգի գործածությունը կտրականապես հակացուցված է, փոխանցում է Mediahub-ը։