Օսիմհենը՝ Ա Սերիայի 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Վիկտոր Օսիմհենը Ա Սերիայի ֆուտբոլիստների վարկածով ճանաչվել է առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Իտալիայում կայացել է Gran Gala del calcio մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվում է Իտալիայի Ֆուտբոլիստների Ասոցիացիայի կողմից (AIC)՝ պարգևատրելու այն խաղացողներին և մարզիչներին, ովքեր լավագույն արդյունքներ են ցույց տվել Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում:
Մրցանակակիրները․
Լավագույն ֆուտբոլիստ – Վիկտոր Օսիմհեն (Նապոլի)
Լավագույն մարզիչ է ճանաչվել Լուչիանո Սպալետին (Նապոլի, այժմ՝ Իտալիայի հավաքական)
Լավագույն ակումբ՝ Նապոլի
Լավագույն գոլ – Խվիչա Կվարացխելիա (Նապոլի, Ատալանտայի դեմ խաղում):
Աղբյուր ArmSport.am