Դոնի Ռոստովի խոշորագույն շուկայում հրդեհ է բռնկվել
Դոնի Ռոստովի շուկայում 400 քմ մակերեսով առևտրային տաղավարներ են այրվել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ Ռոստովի մարզի ԳՈՒՄ ԱԻ ծառայության ներկայացուցիչը:
«Ահազանգ է ստացվել Միրոնով փողոցի 12/5 հասցեում գտնվող առևտրի տաղավարների հրդեհման մասին», – ասաց նա ՝ մանրամասնելով, որ նշված հասցեում է գտնվում շուկան:
Օպերատիվ տվյալներով՝ հրդեհի մակերեսը 400 քմ է։