Մբապեի աշխատավարձը ՊՍԺ-ում չափազանց բարձր էր, Ռեալում նման բան չի լինի. Լա լիգայի նախագահ
![](/timthumb.php?src=disc/07-06-24/251b1bf9aa36a0d245dd542937e0053d.jpg&w=450)
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեի աշխատավարձի մասին, որը նախկինում հանդես է եկել ՊՍԺ-ում։
«Կարող եմ ասել, որ ՊՍԺ-ում նրա աշխատավարձն ուռճացված էր։ Այն դուրս էր գալիս շուկայի սահմաններից: Վստահ եմ, որ նրա աշխատավարձը «Ռեալում» կլինի շուկայականի սահմաններում։ Այնուամենայնիվ, ես չգիտեմ, թե նա որքան գումար կվաստակի»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Մբապեն պաշտոնապես դարձել է Մադրիդի «Ռեալի» խաղացող։ Դրանից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո՝ գումարած խփած գոլերի համար բոնուսներ։ Մբապեի պայմանագիրը ներառում է նաև 1 միլիարդ եվրո փոխհատուցում:
Նախկինում տեղեկություններ կային, որ Մբապեի աշխատավարձը «Ռեալում» կկազմի տարեկան 70-100 միլիոն եվրո։