Հուշակոթողի բացման պատիվը վստահված էր հերոս Արայի մայրիկին՝ տիկին Ռոզային, իսկ օծման արարողակարգն իրականացրեց Տեր Սարգիս քահանա Խլղաթյանը
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մյասնիկյան բնակավայրի «Մյասնիկյանի Արայի անվան» միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել Արցախյան առաջին պատերազմում հերոսաբար զոհված, հետմահու «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված Արա Հարությունյանի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման միջոցառմանը:
Հուշ-ցերեկույթին ներկա էին համայնքային և մարզային ներկայացուցիչները, Մյասնիկյան համայնքի անմահ հերոսների ծնողները, բնակիչներ և այլոք:
Հուշակոթողի բացման պատիվը վստահված էր հերոս Արայի մայրիկին՝ տիկին Ռոզային, իսկ օծման արարողակարգն իրականացրեց Տեր Սարգիս քահանա Խլղաթյանը:
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն իր խոնարհումի ու ցավակցության խոսքերն ուղղեց հերոսների հարազատներին, նշելով, որ մեզանից յուրաքանչուրն իր ազնիվ ու հայրենանվեր աշխատանքով, կատարած գործերով պետք է արժանի լինի հերոսների կյանքով հաստատված այսօրվա խաղաղությանն ու ապագային։