Ինձ ևս մի քիչ ժամանակ կպահանջվի․ Դե Բրույնեն՝ իր առողջական վիճակի մասին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն խոսել է իր առողջական վիճակի մասին.
32-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ «Բարնլիի» դեմ խաղում։ Բելգիացին չի կարողանա օգնել Պեպ Գվարդիոլայի թիմին մինչեւ 2023 թվականի վերջ։
«Ամեն ինչ լավ է ընթանում։ Վերականգնումը շարունակվում է, ինձ ևս մի քիչ ժամանակ կպահանջվի։ Ես կվերադառնամ 2024 թվականի սկզբին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը, հայտնում է Shantnews.am-ը։