Հայազգի Անդրեյ Դավիդյանը դուրս է մնացել «Ռուսաստանի ձայնը» նախագծի հետագա մրցապայքարից (տեսանյութ)
LifeStyleԻնչպես հայտնի է 57-ամյա Անդրեյ Դավիդյանը հանդիսանում է «Ռուսաստանի ձայնը» նախագծի ամենատարեց մասնակիցը: Նա վաղուց է «ապրել» երգով, նրան հարգանքով ու պատվով էին վերաբերվում նախագծի մարզիչներ Ագուտինն ու Ալեքսանդր Գրադսկին: Անդրեյ Դավիդյանը բավականին մեծ ճանապարհ է անցել: 1979 թվականին նա եղել է «Рок-ателье» խմբի մեներգիչը, որը համագործակցում էր «Ленком» թատրոնի հետ: Նրան հայտնիություն է բերել «Замыкая круг» երգը: 1993 թվականին Դավիդյանը դառնում է «Sound Cake» խմցի լիդերը:
Սակայն հայազգի երգիչը ամենաշատը սիրում է երգել այնտեղ, որտեղ նաև աշխատում է: 2013 թվականին, ինչպես հայտնի, է նա մասնակցեց «Ռուսաստանի ձայնը» նախագծին: Կույր լսումների ժամանակ նրա մարզիչը դարձավ Պելագեան: Նա կարողացավ հաղթահարել բավականին շատ փուլեր, սակայն ցավոք դուրս մնաց ուղիղ եթերից: Չնայած քիչ ստացած ձայներին, երգիչը փայլուն ելույթ է ունեցել: