Վալերիան հանրությանը ներկայացել է նոր կերպարով
Բեմի մարդիկ և ընդհանրապես արվեստի բնագավառի մարդիկ մշտապես փոփոխվելու և հանրությանը նոր կերպարով ներկայանալու կարիք ունեն: Այս ամենին հետևում է երգչուհի Վալերիան: Նա իր երկրպագուներին ներկայացել է նոր կերպարով՝ իր միկրոբլոգում ի ցույց դնելով այն: Այս կերպարանափոխությունը կապված է «Мой любимый»-ի նկարահանման հետ: Նա իր' Instagram-ի էջում հրապարակած նկարում երկար վարսերով է: Պետք է նշել, որ նրա այս նոր սանրվածքը նաև իր ամուսնու սրտով է: Նա նկարի տակ թողել է հետևյալ մակագրությունը. «Ամուսնուս ևս դուր է գալիս իմ նոր կերպարը»:
Երգչուհու նոր կերպարը դուր է եկել նաև նրա երկրպագուներին, ովքեր թողել են մի շարք մեկնաբանություններ. «Գեղեցկուհի», «Ձեզ շատ է սազում նոր սանրվածքը», «հիանալի կերպար», «հիանալի սանրվածք» և մի շարք այլ հաճոյախոսություններ:
Նշենք, որ ներկա պահին Վալերիան ամուսնու հետ գտնվում է Իսպանիայում, որտեղ նկարահանում է իր նոր տեսահոլովակը: Վերջինս Իսպանիա մեկնել է հատուկ տեսահոլովակի նկարահանման համար: