Լոնդոնում դատական հայց են ներկայացրել AstraZeneca-ի դեմ՝ պատվաստումներից հետո մահվան դեպքերի համար
Մեծ Բրիտանիայում AstraZeneca-ով պատվաստումից հետո մահացած քաղաքացիների հարազատները, դատի են տվել պատվաստանյութ արտադրողին։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 23-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ նշելով, որ սա կլինի առաջին նման դատավարությունը երկրում։
Նախ, Լոնդոնի Գերագույն դատարանում բրիտանա-շվեդական ընկերության դեմ հայց է ներկայացրել բրիտանացի Անիշ Թեյլորը, ում կինը՝ Ալպան, մահացել է 2021 թվականի մարտին՝ AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց հետո։ Նրա փաստաբան Փիթեր Թոդի խոսքով՝ մոտ 50 հոգի եւս նույնը կանեն առաջիկա ամիսներին։
Այնուհետեւ օգոստոսի 21-ին դեղագործական հսկային դատի է տվել Ջեյմի Սքոթը, ում մոտ պատվաստումից հետո ախտորոշվել է թրոմբոցիտոպենիա։ Նրա շահերը ներկայացնող Hausfeld իրավաբանական ընկերությունն ավելացրել է, որ մոտ 40 այլ քաղաքացիներ մտադիր են նույնն անել նրա փոխարեն։ Հայցվորները ընկերությունից կպահանջեն դրամական փոխհատուցում։