Միքայել Սրբազանի հասցեին հնչած ցանկացած վիրավորանք ընդունում եմ ուղղված ինձ. Բագրատ Սրբազան
Շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում Միքայել Սրբազանին, ինչպես միշտ ասել եմ՝ նա իմ ուսուցիչն է։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի նկատմամբ հնչած քննադատությունները։
«Անկախ նրանից կհամաձայնվեմ Սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից և վիրավորական արտահայտությունները բոլոր առումներով։
Միքայել Սրբազանի հասցեին հնչած ցանկացած վիրավորանք ընդունում եմ ուղղված ինձ։
Այս ներկա-նախկին կեղծ ծուղակը ստեղծել են, որ այդ ցանցից դուրս չգանք։
Իմ մասին էլ է որոշակի բաներ ասել, իհարկե, չեմ ընդունում, բայց չի նշանակում, որ պետք է անցնեմ վիրավորանքների», - ասաց նա։
Սրբազանը նշեց, որ Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանին մոտ մեկ ամիս առաջ է հանդիպել, հայտարարություններից հետո խոսակցություն չի ունեցել նրան հետ։