Աշխարհի ամենաարագ մարդը՝ Օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն Հուսեյն Բոլտը Ռիհանային սեր է խոստովանել
Աշխարհի ամենաարագ մարդը՝ ջամայկացի մարզիկ, Օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն Հուսեյն Բոլտն ամերիկյան երգչուհի Ռիհանային սեր է խոստովանել:
Բոլտը Ջամայկայից Ռիհանային դիմել է Twitter-ի միջոցով: Հուսեյնը խոստովանել է, որ բարբադոսյան գեղեցկուհու էրոտիկ պարը նվաճել է իրեն:
«Այդ պարից հետո ես սիրահարվեցի: Ով Կարիբյան կղզիներից չէ, չի հասկանա»,- խոստովանել է մարզիկը:
Ավելի ուշ նա թեմայի շուրջ խոսել է TMZ-ի հետ հարցազրույցում: Բոլտը Ռիհանային խնդրել է զանգահարել իրեն: Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է երգչուհին արձագանքել այդպիսի ջերմ սիրո խոստովանությանը:
Առաջին անգամ չէ, որ Բոլտը հրապարակայնորեն հիացմունք է հայտնում 25-ամյա Ռիհանայի մասին: 2012 թվականին նա երգչուհուն անվանել էր աշխարհի ամենահմայիչ կինը՝ բրիտանացի երգչուհի Շերիլ Քոուլին հավասար:
Աստղային Նորություններ. ֆեյսբուք