Թուրքական լրատվամիջոցները մեղադրում են ծպտյալ հայերին
Թուրքական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում կառավարության կողմից սկսված խաղաղության գործընթացից հետո սոցիալական կայքերում ձևավորված կասկածելի խմբավորումների վրա՝ նշելով, որ դրանք մի կողմից փորձում են խափանել գործընթացը, մյուս կողմից էլ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանն ու «Քուրդիստանի բանվորական» կուսակցությանը և նրանց հարող անձանց վրա հոգեբանական ճնշում գործադրել:Այս մասին գրում է ermenihaber-ը:
Ըստ «Հաբերվաքթիմ» լրատվական կայքի՝ հակամարտությունը նորից սրել փորձող կասկածելի խմբերի մեջ ուշադրություն են գրավում ինչպես քրիստոնյաները, այնպես էլ ծպտյալ քրիստոնյաները: «Այդ ամբոխը, որին հրահրում են այն գլխավորող ծպտյալ հայերը և ասորիները, իր կեղտոտ նպատակների համար ժաանակ առ ժամանակ օգտագործում է նաև ալևիականությունը»,- գրում է թուրքական թերթը: