«Ռուսաստանի ձայնը» նախագծի մասնակիցը գրավել է Դիմա Բիլանի սիրտը (տեսանյութ)
LifeStyleՈւրբաթ երեկոյան տեղի ունեցավ Ռուսաստանի Ձայնը նախագծի հերթական համերգը: Այն կրում էր «Նոկաուտ» անվանումը: Մասնակիցները դուրս բեմ են դուրս եկել եռյակներով: Մարզիչներից Լեոնիդ Ագուտինը, Պելագեյան, Դիմա Բիլանը, Ալեքսանդր Գրադսկին տվել են այն մասնակիցների անունները, ովքեր պետք է լքեն նախագիծը:
Ինչպես նշել է մարզիչ Գրադսկին' իր կյանքում լինում են պահեր, երբ նա իսկապես կյանքն ատում է: Այդ պահերից մեկը մասնակից հանելն է:
Պարզվում է մասնակիցներից մեկը' Ալեքսանդրա Բելկովան գրավել է մարզիչներից Դիմա Բիլանի սիրտը: Մասնակիցը All The Man That I Need երգով գրավել է Բիլանին: Վերջինս չի կարողացել թաքցնել իր հիացմունքն ու զգացմունքները: Երգչուհին բազում հաճոյախոսությունների է արժանացել Բիլանի կողմից: