Հայաստանի ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց ոռոգման նպատակով այս տարի Սևանա լճից լրացուցիչ ջրառը թույլատրող նախագիծը
Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ոռոգման նպատակով այս տարի Սևանա լճից լրացուցիչ ջրառը թույլատրող նախագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 65 կողմ, 22 դեմ ձայներ:
Նախագծով առաջարկվում է Սևանա լճից ջրառի 170 մլն խմ չափաքանակն ավելացնել մինչև 240 մլն խմ՝ պայմանավորված հիդրոօդերևութաբանական վիճակով և սակավաջրությամբ:
Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացվել է տարբեր տարիներին, այդ թվում՝ 2008-ին, 2012-ին, 2014-ին, 2017-ին, 2018-ին և 2021-ին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնել էր, որ մինչև այսօր Սևանա լճից վերցվել է 82.3 մլն խմ, Արփա-Սևան թունելի համակարգով դեպի Սևան տեղափոխվել է 81.38 մլն խմ:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կտրականապես դեմ էր նախագծին: