Ուկրաինան վստահեցրել է ԱՄՆ-ին, որ չի օգտագործի կասետային զինամթերք Ռուսաստանի տարածքում. Սալիվան
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը լրագրողներին ասել է, որ Ուկրաինան գրավոր հավաստիացրել է ԱՄՆ-ին, որ կասետային զինամթերք չի օգտագործի Ռուսաստանի տարածքում կամ բնակեցված տարածքներում, հայտնում է news.am-ը։
Հայտարարությունը տեղի է ունեցել որոշ դեմոկրատ օրենսդիրների կողմից արտահայտված մտահոգությունների ֆոնին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Կիևին կասետային զինամթերք մատակարարելու որոշման վերաբերյալ:
Կիրակի դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը և կոնգրեսական Բարբարա Լին կասկածներ են հայտնել որոշման վերաբերյալ՝ ասելով, որ այն կարող է խրախուսել այլ երկրներին շրջանցել նշված զինամթերքն արգելող միջազգային կոնվենցիան:
Հիշեցնենք, որ ուրբաթ Միացյալ Նահանգները հայտարարեց, որ Կիևին կասետային զինամթերք կմատակարարի որպես անվտանգության նոր 800 միլիոն դոլար արժողությամբ փաթեթի մաս: Կասետային զինամթերքն արգելված է ավելի քան 100 երկրներում։ ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը չեն ստորագրել կասետային զինամթերքի մասին կոնվենցիան, որն արգելում է այդ զենքի արտադրությունը, պահեստավորումը, օգտագործումն ու փոխանցումը։