Բրիթնի Սփիրսին ապտակել են Լաս Վեգասում
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսին ապտակել է ֆրանսիացի բասկետբոլիստ Վիկտոր Վեմբանյամայի թիկնապահը։ Այս մասին հայտնում է TMZ-ն։
Մարզիկի անվտանգության աշխատակիցն ապտակել է Բրիթնի Սփիրսին։ Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան Լաս Վեգասի հայտնի Aria Resort & Casino-ում։ Աղբյուրի համաձայն՝ Բրիթնի Սփիրսը պրոֆեսիոնալ մարզիկի երկրպագու է և ցանկացել է նրա հետ լուսանկարվել։ Հետո երգչուհին ձեռքը դրել է նրա աջ ուսին, իսկ անվտանգության աշխատակիցը հարվածել է նրան։ Բրիթնի Սփիրսն ընկել է գետնին, ապա վեր կացել ու հեռացել։
Անվտանգության աշխատակիցն արդեն ներողություն է խնդրել աստղից. «Դու հասկանում սք, թե ինչ է երկրպագուներով շրջապատված լինելը»։