Ռուսաստանի պետական պարտքը կտրուկ աճել է 2022 թվականին
Ռուսաստանի պետական պարտքը 2022 թվականին հասել է 22,82 ռուբլու, հայտնում է news.am-ը։
Անցած տարվա 12 ամիսների ընթացքում պետական պարտքն աճել է գրեթե 1,9 տրիլիոն ռուբլով կամ 9,1 տոկոսով եւ կազմել ՌԴ ՀՆԱ-ի 14,9 տոկոսը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ՌԴ պետական պարտքի ցուցանիշները դրական են։ Նրա խոսքով՝ ԱՄՆ – ում այդ ցուցանիշը գտնվում է 121,7 տոկոսի մակարդակում, իսկ Եվրոգոտում ՝ 90,9 տոկոսի մակարդակում։ Օրինակ ՝ Գերմանիայում պետական պարտքի մակարդակը կազմում է 66,5 տոկոս, Ֆրանսիայում՝ 111,1 տոկոս։