Թուրքիան պատրաստվում է ականազերծել Հայաստանի հետ սահմանը
Թուրքիան պատրաստվում է ականազերծել Հայաստանի և Իրանի հետ սահմանային հատվածները, իսկ աշխատանքների համար գումարի մեծ մասը տրամադրում է Եվրամիությունը։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության՝ 2014 թվականին կատարվելիք աշխատանքների ցանկում տեղ է գտել նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանային հատվածի 4 մլն քմ տարածքն ականներից մաքրելու գործողությունները։ Հետաքրքրական է, որ սահմանամերձ տարածքներում ականազերծման աշխատանքները ֆինանսավորման 75 տոկոսը ստանձնելու է Եվրամիությունը, իսկ 25 տոկոսը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Այս մասին գրում է allTurkey.am-ը:
Սպասվում է, որ ականազերծման գործընթացը կարժենա շուրջ 53 մլն եվրո։ Աշխատանքների համար թուրքական կողմը գնելու է ականազերծման համար նախատեսված նորագույն սարքավորումներ: