Թուրքական լիրան անկման նոր ռեկորդ է գրանցել
Թուրքիայի Կենտրոնական բանկը մեղմացրել է ավելի վաղ ներդրված կարգավորող պահանջները՝ խրախուսելու անհատներին և ձեռնարկություններին կրճատել դոլարային ներդրումները և ավելացնել ավանդները թուրքական լիրայով, հայտնում է Interfax-ը։
Թուրքիայի Կենտրոնական բանկը վերանայել է մեխանիզմը, որը բանկերից պահանջում էր ակտիվները պահուստավորել լիրայով՝ արտարժույթով ավանդների գումարի 10%-ի չափով։ Այս մեխանիզմի դրույքաչափը իջեցվել է մինչև 5%։
Financial Times-ը նշում է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը կարգավորող պահանջների մեղմացումն անվանել է դրամավարկային քաղաքականության պարզեցման առաջին քայլը։ Անցյալ շաբաթ Թուրքիայի Կենտրոնական բանկը ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է իր հիմնական տոկոսադրույքը։
Մասնավորապես նշվում է, որ եթե հունիսի 26-ի օրվա առաջին կեսին 1 դոլարի և 1 լիրայի հարաբերակցությունը կազմում էր 25.4, ապա կեսօրին այն արդեն հասել է 26-ի, իսկ եվրոն՝ 28.42-ի: