Ադրբեջանական եւս մեկ շրջանի բնակիչներն են դուրս եկել բողոքի ցույցի եւ փակել են ճանապարհը
Շեքիի շրջանի Դաշուզ գյուղի բնակիչները, որոնց տները տուժել են այս օրերի անկայուն եղանակից, ուրբաթ՝ հունիսի 23-ին, փակել են ավտոճանապարհը։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Զայրացած քաղաքացիները դիմել են պաշտոնական մարմիններին՝ օգնություն եւ աջակցություն պահանջելով։