ՀԱՊԿ-ն ավելի ու ավելի է նյարդայնացնում Արևմուտքին. Ռուսաստանի ԱԳՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, իր զագացմանը զուգընթաց ավելի ու ավելի է նյարդայնացնում արևմտյան երկրներին, որոնք հակադրվում են ՀԱՊԿ-ին՝ բարդացնելով նրա փոխգործակցությունը այլ միջազգային կառույցների հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Տեսնում ենք, թե ստեղծված (արևմտյան երկրների կողմից-խմբ.) խնդիրների պատճառով ինչ դժվարությամբ է ընթացել ՀԱՊԿ-ի փոխգործակցությունը այլ միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ... Դա մշտապես կապված է եղել դժվար պատմության հետ, դա տեղի չի ունեցել այնքան ինքնաբերաբար, որքան դա տեղի է ունենում արևմտյան երկրների միավորումների դեպքում»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով ՀԱՊԿ անդամների շարքերը պառակտելու Արևմուտքի փորձերի մասին հարցին։
Ինչպես նշել է ռուս դիվանագետը, Արևմուտքում չեն թաքցնում ՀԱՊԿ-ը թուլացնելու իրենց ցանկությունը՝ սեւացնելով կազմակերպությունը հանրային տիրույթում, և հավելյալ նախապատվություններ են խոստանում Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու համար։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Արեւմուտքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը դիտարկում է որպես սպառնալիք միջազգային ասպարեզում իր գերակայության համար։ Նրա խոսքով՝ Մոսկվան տեսնում է «Արևմուտքի հուսահատ, ագրեսիվ գործողություններ՝ ՀԱՊԿ անդամների շարքերը պառակտելու համար»։
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։