Ռուսաստանի գլխավոր դատախազությունը WWF-ն անցանկալի կազմակերպություն է ճանաչել
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն օտարերկրյա գործակալ ճանաչված Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) անցանկալի կազմակերպություն է ճանաչել։ РБК-ի փոխանցմամբ՝ գործակալությունը պնդում է, որ WWF-ն օգտագործում է բնապահպանական գործունեությունը «տնտեսական ոլորտում անվտանգության սպառնալիքներ ձևավորող նախագծեր իրականացնելու համար»։
«WWF-ն իրականացնում է գործողություններ՝ ուղղված Արկտիկայի արդյունաբերական զարգացման, Արկտիկայի տարածքների բնական ռեսուրսների, սահմանափակումների մշակման և օրինականացման վերաբերյալ երկրի քաղաքական կուրսի իրականացմանը խոչընդոտելուն, ինչը կարող է հիմք ծառայել Հյուսիսային ծովի երթուղու տեղափոխման համար Միացյալ Նահանգների բացառիկ տնտեսական գոտու ուղղությամբ»,- հայտարարել է գլխավոր դատախազությունը։
Գործակալության տվյալներով՝ հիմնադրամը ձևավորել է «վերահսկվող ոչ առևտրային կազմակերպությունների ցանց՝ խոշոր արդյունաբերական համալիրների համատեքստում շրջակա միջավայրի մասին տեղեկություններ հավաքելու համար», ինչպես նաև պատրաստում է «տենդենցային բնույթի գնահատումներ՝ ուղղված Ռուսաստանի տնտեսական զարգացմանը սահմանափակելուն»։ Բացի այդ, հիմնադրամը նյութական և մեթոդական աջակցություն է ցուցաբերել օտարերկրյա գործակալների ռեգիստրում ընդգրկված կազմակերպություններին, որոնց անդամները պատասխանատվության են ենթարկվել չհամակարգված գործողություններին մասնակցելու համար, «ինչը վկայում է Ռուսաստանի ներքին գործերին միջամտության մասին»։
WWF-ն օտարերկրյա գործակալ է ճանաչվել մարտին։