Պատասխանել Շամշյանին, նշանակում է դառնալ գյադա. Լևոն Մութաֆյանի արձագանքը՝ Շամշյանին
Պատասխանել Շամշյանին, նշանակում է դառնալ գյադա, դառնալ նրա նման տգետ, դառնալ այն կենսագրությամբ մարդ, որն ինքն ունի: Այս մասին Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թատերագետ, գրող, ռեժիսոր Լևոն Մութաֆյանը՝ պատասխանելով Շամշյանի կամ նրան սատարողների այն հայտարարությանը, թե ինքը փողոցում է ապրում, հարբում է և այլն: «Դրանք հիվանդ և փողոցում ապրող մարդու երևակայության արգասիք են»,-ասաց Մութաֆյանը:
Խոսելով իր մասնագիտության մասին՝ Լևոն Մութաֆյանն ասաց. «Եթե Շամշյանը շատ է ուզում իմանալ իմ մասնագիտությունը, թող բացի Մոսկվայի թատերական արվեստի պետական համալսարանի շրջանավարտների ցանկը և կարդա: Միշտ այդպես է. ոչինչ չարժեցող մարդը փորձում է դիմացինի վրա հաչալ, բայց Շամշյանի հաչոցները հասարակությունն էլ գիտի, իրենից ինչ են ներկայացնում: Պատասխանելու ուրիշ բան չունեմ, որովհետև գյադաներին ես չեմ պատասխանում»:
Ամփոփելով՝ Լևոն Մութաֆյանն ասաց, որ իր գրառման մեջ արտահայտել է լրագրողական համքարության մտահոգությունն ու անհանգստությունը: «Եվ պիտի շատ խնդրեմ, որ Հանրապետության ոստիկանապետն ուշադրություն դարձնի: Եթե ունեն ոստիկանությունում լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, ի՞նչ իրավունք ունի ոմն մեկը անընդհատ ներկայացնել հանրապետությունում օպերատիվ իրավիճակը և անգամ ոստիկանությունը դրա վրա հենվել»,-նշեց Մութաֆյանը: