Ոստիկանության բուծած երկոտանին
Վանաձորից իմ երիտասարդ գործընկերներն այսօր իրենց դժգոհությունը հնչեցրեցին այսպես կոչված շամշյանի առթիվ... Մեր ոստիկանության բուծած այս երկոտանին այսօր գնացել է Գուգարք գյուղ, որը չափազանց մոտ է Վանաձորին, գրեթե ձուլված նրան, հրդեհից երկու օր անց որոշել է ինչ-որ բաներ փորփրել, ինչ-որ ,,բծեր,, գտնել... Երևի հրդեհից տուժած գուգարքցիները մտածել են, թե ոստիկանության հաշվին իշխանական կայֆերով ապրող այս իբր լրագրողը գնացել է իր աջակցությունը հայտնելու, գուցեև ինչ-որ օգնություն առաջարկելու: Բայց սա գնացել ու սկսել է ,,ույան-բույան,, անել՝ վիրավորելով աջ ու ահյակ գտնվող մարդկանց, իրենից մի հարյուր գլուխ բարձր արհեստավարժ լրագրողներին, աղետի մեջ հայտնված մարդկանց... Ո՞վ է այս երկոտանուն այնքան իրավունքներ տվել, որ իր կեղտոտ ոտքերով մխրճվի ամեն տեղ, իբրև թե լրագրության անվան տակ՝ իր անլվա մռութը խցկի... Իմ վանաձորցի բարեկամների զայրույթն անսահման էր, նրանք չգիտեին ինչպես զսպեին իրենց՝ այս երկոտանու արարքների մասին պատմելու ժամանակ...
Ուրեմն, խնդրանք Վլադիմիր Գասպարյանին, եթե մեկին կապում եք ձեր դռանն ու կերակրում, ապա մի քիչ էլ սովորեցրեք, որ տանու շներն անգամ ծանոթների վրա չեն հաչում: Հարգում են նաև անծանոթներին ու ավելի շնություն չեն անում, քան նրանց բնույթն է...
Լևոն Մութաֆյան Ֆեյսբուք