Լեդի Գագան 9,5 հազար դոլար արժողությամբ զգեստ է հագել (լուսանկարներ)
Լեդի Գագան շարունակում է զարմացնել հանրությանը: Երգչուհին Տոկիո է մեկնել 9,5 հազար դոլար արժողությամբ զգեստով: Որքան էլ տարօրինակ է, զգեստը Versace չէր, որի դեմքն է Գագան, այն Պիտեր Մովրինի աշխատանքն էր:
27-ամյա Գագան հայտնվել է օդանավակայանում սև երկար զգեստով և իրեն հատուկ բարձր կոշիկներով: 11 ժամ տևած չվերթից հետո երգչուհին ժամանել է Տոկիո բոլորովին այլ կերպարով, անգամ մազերի սանրվածքն է փոխված եղել: Ինչ կարող ես անել, նա Գագան է, մեկնաբանել են տեղի լրատվամիջոցները: