Րաֆֆի Հովհաննիսյանին արգելեցին բարձրանալ Սարդարապատի հուշահամալիր, նա ծաղիկները խոնարհեց հենց ասֆալտին
ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին ոստիկաններն ու ՊՊԾ աշխատակիցները թույլ չտվեցին բարձրանալ Սարդարապատի հուշահամալիր, քանի որ այնտեղ Նիկոլ Փաշինյանի և այլ պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանդիսավոր արարողություն էր տեղի ունենում, գրում է 24news.am-ը:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր հետ բերած ծաղիկները խոնարհեց հենց ճանապարհին:
«Մեր երկիրը կործանման եզրին է։ Ամեն տարի ես այստեղ եմ որպես քաղաքի, ոչ որպես նախկին պաշտոնյան, պատգամավոր՝ հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր իմի եկան 105 տարի առաջ այս օրերին Մեծ եղեռնից երեք տարի անց մեր ազգը ոչնչացումից փրկելու համար»,- լրագրողներին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։