89-ամյա ճապոնացին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենատարեց սերֆեր
Ճապոնիայի 89-ամյա բնակիչը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենատարեց սերֆեր, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Oddity Central-ը։
Զարմանալի է նաև, որ ճապոնացին սկսել է զբաղվել այս սպորտաձեւով միայն 80 տարեկանում։
Տոկիոյի բնակիչ Սեյչի Սանոն պաշտոնապես դարձել է աշխարհի ամենատարեց սերֆերը։ Թոշակառուն պատմել է, որ լողում է միայն փոքր ալիքների վրա, իսկ առաջին անգամ սերֆինգի տախտակին է բարձրացել ինը տարի առաջ: Մինչ այդ նա զբաղվել է լեռնամագլցությամբ, սակայն որոշել է մարտահրավեր նետել իրեն։
«Մարդիկ ինձ ասում են, որ սերֆինգը վտանգավոր է, բայց ես շատ ավելի սարսափելի պահեր եմ ունեցել մեքենայի ղեկին, քան տախտակի վրա», - կիսվել է Սեյչին: