Ես թքած ունեմ, թե ինչ են իմ մասին գրում, խոսում կամ մտածում. Ջասթին Բիբեր
Երիտասարդ փոփ կուռք Ջասթին Բիբերը Hollywood Reporter-ին տված հարցազրույցի ժամանակ որոշել է արտահայտել իր կարծիքը՝ շուրջը պտտվող սկանդալների վերաբերյալ: Հիշեցնենք, որ 19-ամյա երգիչը Believe համերգային շրջագայության ընթացքում հայտնվել է մի շարք սկանդալային իրավիճակներում:
Եվ ահա Բիբերը հայտարարել է, որ իրեն բացարձակապես չեն հետաքրքրում իր հասցեին հնչած քննադատությունները:
«Ես թքած ունեմ, թե ինչ են իմ մասին գրում, ասում կամ մտածում», - ասել է նա