Լիլի Ալենը Ռիհաննային, Մայլի Սայրուսին, Ադելին և իր մորն անվանել է անպատկառներ
Լիլի Ալենը երկակի է արտահայտվել Ռիհաննայի, Մայլի Սայրուսի, Ադելի և այլ հայտնիների հասցեին՝ անվանելով նրանց անպատկկառներ:
Պարզվում է Լիլին նման աստղերի հսկայական ցանկ ունի, որի մեջ մտնում է նաև իր մայրը:
«Դոլլի Պարտոնն անպատկառ է, Ադելն անպատկառ է, Անգելա Մերկելը, Ռիհաննան, մայրս նույնպես անպատկառներ են: Մայլի Սայրուսն էլ սկսնակ անպատկառ է. նա իմ կուռքն է»:
Բարեբախտաբար, աստղն այդ բառն օգտագործել է դրական իմաստով՝ ցույց տալու համար, թե որքան է նրանց սիրում: