Վիկտորիա Բեքհեմը ծնկի է իջել Եվա Լանգորիայի առաջ
Բրիտանացի մոդելավորող Վիկտորիա Բեքհեմը չի զլացել ծնկի գալ և ինքնուրույն անել պատվիրատուի շքեղ զգեստի վերջին շտկումները:
Բեքհեմը դա արել է իր մտերիմ ընկերուհու՝ Եվա Լանգորիայի համար: Վիկտորիան անձամբ է պատրաստել դերասանուհուն հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ Լոնդոնում՝ երեքշաբթի օրը:
Նշենք, որ Լանգորիան Բեքհեմների ամենափոքր երեխայի՝ 2-ամյա Հարփերի կնքամայրն է: