Ծննդաբերությունից արդեն 4 ամիս անց Ֆերգին ցուցադրել է իր կատարյալ մարմինը
Էլեն Դեջեներեսի թոք շոուի հյուր The Black Eyed Peas-ի մեներգչուհի Ֆերգին ներկայացրել է կատարյալ մարմինը: Երգչուհին խոստովանել է, որ ավելորդ քաշի դեմ պայքարին նպաստել են պորտապարն ու յոգան: Ծննդաբերությունից արդեն 4 ամիս անց 38-ամյա Ֆերգին կարողացել է վերականգնել արտաքն տեսքը:
Թոք շոուին նա ներկայացել էր սև հագուստով, որն ավել էր ընդգծում մարմինը:
Երգչուհին հայտարարել է. «Ծննդաբերությունից հետո վերականգնվումը և ցանկացած տիպի նիհարեցում երկարատև պրոցես է: Անհրաժեշտ է առաջ գնալ քայլ առ քայլ»:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին 38-ամյա Ֆերգին լույս աշխարհ բերեց իր առաջնեկին՝ Աքսելին: