Մադոննան շրջանցեց Լեդի Գագային և գլխավորեց ամենաբարձր վարձատրվող աստղերի ցանկը. Forbes
Ամենաբարձր վարձատրվող աստղերի ցանկում 55-ամյա Մադոննան զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Երգչուհին անցած տարվա հունիս ամսից վաստակել է 125 միլիոն դոլար: 2-րդ հորիզոնականը 80 միլիոն դոլարով զբաղեցնում է 27-ամյա Լեդի Գագան: Այս տվյալները հրապարակել է Forbes ամսագիրը: Ամսագրի տվյալներով այդ թիվը կարող էր ավելի բարձր լինել, եթե նա Born This Way Ball շրջագայությունը շուտ չավարտեր վնասվածքի պատճառով: Երրոդ հորիզոնականում տեղ է գտել Ջոն Բոն Ջովին ում եկամուտը կազմել էմոտ 79 միլիոն դոլար: Նրան 65 միլիոն դոլար եկամտով հետևում է Տոբի Քիթը:
Ավելի վաղ Forbes-ը հրապարակել էր ամենահարուստ հանգուցյալների ցանկը, որը գլխավորում էր Մայքլ Ջեքսոնը, ով 2009 թվականին 50 տարեկան հասակում հեռացավ կյանքից: